National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.08.2016
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն օգոստոսի 30-ին հանդիպել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչների եւ Ոչ առեւտրային իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխություններին:

Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, անդրադարձել առաջարկվող փոփոխություններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ մի շարք դրույթներ դեռեւս հստակեցման կարիք ունեն եւ հավելել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բոլոր խնդրահարույց հարցերը կքննարկվեն:

Տիկին Վարդանյանը կարեւորել է փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ կենտրոնի ներկայացրած մեկնաբանությունները:

Զրուցակիցները քննարկել են դատարան դիմելու հնարավորությանը, կազմակերպության պարտականություններին եւ պատասխանատվությանը, կազմակերպության անդամների իրավունքների պաշտպանությանը, կամավորներին վերաբերող եւ մի շարք այլ հոդվածների առնչվող մանրամասներ:

Անդրադարձ է կատարվել ոլորտում գործող միջազգային չափանիշներին, արվել են հայեցակարգային խնդիրների լուծմանը եւ օրենսդրական փաթեթի հետագա բարելավմանն ուղղված առաջարկներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am